Առավոտ փոս փորեցի, որ ծառ տնկեմ:
Փոսից մի դույլ քար առանձնացրի, մի դույլ էլ՝ շեկ հող:
Հողի համար կռիվ չանող ու իր հողին տեր չկանգնող ժողովրդին այսպիսի հող է բաժին ընկնում՝ սարերի գլխին, անբերրի ու քարառատ հող, բարիք ստեղծելու համար պիտի տասնապատիկ տանջվի ու ստանա տասնապատիկ քիչ:
Կյանքի աղբյուրը հողն է, ով սա չի հասկանում, չի գնահատում, կռիվ չի անում իր հողի համար, Աստված իրենից երես է թեքելու, տիեզերքն իրեն լույս չի տալու:
Հովհաննես Ավետիսյան